Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Ամուսնու հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքը թանկ արժե!!

Ինչու՞ չի կարելի ոչ միայն խոսել,այլև մտածել վատ բաներ ամուսնու մասին!

Ինչպես կինը մտածում է իր տղամարդու մասին,այնպիսին էլ դառնում է այդ տղամարդը:Զարամանալի է,բայց սա է իրականությունը:

Կինը շատ մեծ ազդեցություն ունի տղամարդու վրա:Եթե կինը տղամարդուն համարում է ոչնչություն,տղամարդը դառնում է ոչնչություն:Մյուս կողմից,եթե կինը մտածում է ,որ տղամարդը շատ լավն է,իր համար ստեղծված է,տղամարդն անմիջապես փոխվում է դեպի լավը:

Ինչու՞ ենք մենք վտա բաներ խոսում և մտածում մեր տղամարդկանց մասին:

Մենք կարծում ենք,որ նրան փոխելով կարող ենք փոխել մեր կյանքը,դառնալ ավելի բարի,նուրբ ու քնքուշ,սիրառատ:Դրա համար մեզ անհրաժեշտ է,որ նա այլևս համակարգչով այդքան շատ չխաղա,գումար վաստակի,նվերներ տա,ինչ-որ տեղ հրավիրի:Թող փոխվի:

Մենք տղամարդուց փոփոխություններ ենք սպասում,քանի որ մենք մնացել ենք մանկության մեջ և հրաժարվում ենք տեսնել մեզ նոր կարգավիճակում:Շատ միամիտ է մտածել,որ տղամարդու փոփոխությամբ մենք երջանիկ կլինենք:Ուրիշ մարդկանց թերությունների վրա կենտրոնանալով՝ մենք նստում ենք և ոչինչ չենք անում մեր սեփական խնդիրները լուծելու համար:

Ուրիշներին քննարկելով՝ մենք մոռանում ենք մեր մասին:Սեփական խնդիրները լուծելը և սեփական թերությունները չտեսնելը ավելի դժվար է,ավելի հեշտ է շտկել ուրիշ մարդկանց:

Քննադատելով տղամարդուն՝ մենք համարում ենք մեզ ավելի լավը:Մենք ուշադրություն գրավելու այլ տարբերակ չգիտենք:

Մենք քննարկում ենք մեր ամուսնու վատ կողմերը,քանի որ ուզում ենք,որ մեզ խղճան,քաջալերեն:

Ի՞նչ հետևանքներ է դա ունենում.

Երբ կինը խոսում կամ մտածում է իր տղամարդու մասին վատ կերպով,նա տղամարդուն չի հարգում,չի աջակցում,նրանք կամաց-կամաց հեռանում են միմյանցից:

Պետք է կանգ առնել,քանի որ քննադատելու բան միշտ էլ կգտնվի:

Այս ամենը շարքից հանում է նյարդային համակարգը,մենք ինքներս թունավորում ենք մեր հոգին,բացասական դրաձնում մեր օրը:

Բացասական մտքերը շատ էներգիա են խլում:Կնոջ ներկայությունը,էներգիան և քաջալերումը տղամարդու համար շարժիչ ուժ է համարվում:Երբ կինը վատն է մտածում իր տղամարդու մասին,այդ տղամարդը շանսեր չունի հաջողության հասնելու:

Պետք է նշել,որ այս ամենը շատ լավ տեսնում ու հասկանում են երեխաները:Նրան ոչինչ ասել պետք չէ,նրանք դա տեսնում են:Այս ամենը ազդում է երեխաների վրա:Նրանք վատ են սովորում,ցույց տալով իրենց դիմադրությունը,չեն լսում ձեզ,չեն ենթարկվում:Նրանք հետագայում իրենց հարաբերություններում խնդիրների առաջ կկանգնեն:

Երբ կինը սկսում է բողոքել ամուսնուց,ընտանիքը կապող թելը կտրվում է:Կինը սկսում է իր համար ապրել,ինչը դառնում է ընտանիքի վերջը:

Երբ մենք մեղադրում ենք ամուսնուն,մենք ենթագիտակցորեն դրդում ենք նրան վատ արարքների:

Ի՞նչ անել

Կարևոր է ոչ միայն դադարել խոսել վատ բաներ տղամարդու մասին,այլև մտածել:Մեր մտքերը խոսքերի նման ուժեղ են:

Մոռացեք իդեալական կողակցի մասին:Մի փորձեք փոխել դիմացինին:Պետք է հասկանալ,որ մենք ինքներս մեզ անգամ կդժվարանանք փոխել,էլ ուր մնաց դիմացինին:Ուղղակի ապրեք,կյանքը ավելի հեշտ կտրվի այդ դեպքում:

Երբ դուք այլևս չեք ուզում փոխել տղամարդուն,նշանակում է,որ արդեն համակերպվել եք նրա էության հետ,ընդունել եք նրան:

Երբեք մի քննարկեք ձեր ամուսնուն ձեր ընկերուհիների հետ:Ավելի լավ է այդ էներգիան ուղղեք այն բանի վրա,որ կարողանաք խոսել ձեր ամուսնու հետ,քննարկել նրա հետ տարբեր բաներ:Այդ դեպքում ձեր կյանքը ավելի լավը կլինի:

Դադարեք զոհ լինել:

Տղամարդը չի կարող երջանկություն արտադրել,նա դա ստանում է կնոջից,նրա սիրուց,հարգանքից:

Նյութը հրապարակման պատրաստեց `Aseltika.ru

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ամուսնու հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքը թանկ արժե!!

ԴԻՏԵԼ

Don`t copy text!