Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Այս բաղադրատոմսը շատ պատահաբար գտա!Այժմ պատրաստում եմ «Նապոլեոն» միայն թավայի վրա!

«Նապոլեոնը» միշտ եղել է սոդանի զարդարանք:Այս բաղադրատոմսը թույլ կտա պատրաստել այն հազար անգամ ավելի հեշտ:

12 բաժնի համար նախատեսված խմորի համար մեզ անհրաժեշտ է

  • 500գ ալյուր
  • 190մլ կաթ
  • 100գ կարագ
  • 100գ շաքարավազ
  • 1 հատ ձու
  • 1ճ.գ. բուսական յուղ
  • 0,5թ.գ. սոդա
  • աղ

Կրեմի համար

  • 350գ կարագ
  • 250մլ կաթ
  • 2 հատ ձու
  • 1 հատ խտացրած կաթ
  • 1ճ.գ. վանիլին

Շաքարավազը և ձուն խառնել,ավելացնել բուսական յուղ և փափուկ կարագ,լցնել կաթը,կամաց-կամաց լցնել ալյուրը:Արդյունքում ստացվում է չկպչող խմոր:Սեղանին ալյուր լցնել,խմորը բաժանել մասերի,բացել դրանք և պատրաստել չոր թավայի վրա 2 կողմերից:

Պատրատսի շերտերի ծայրերը հավասարեցնել:

Կրեմի համար ձուն խառնել շաքարավազի հետ,եռացնել կաթը,ավելացնել ձվով խառնուրդին,եփել մարմանդ կրակի վրա,անընդհատ խառնել,մինչև զանգվածը պնդանա:Սառեցնել այս խառնուրդը,ավելացնել կարագ:Լավ հարել,որպեսզի այն 2 անգամ շատանա,ավելացնել խտացրած կաթ և վանիլին,կրկին հարել:Շերտերի վրա քսել կրեմ և դնել իրար վրա:

Տորթի վրա լցնել շերտերի կտրատած ծայրերը՝մանրացրած:Թողնել տորթը 2-3 ժամ սենյակային ջերմաստիճանում ,հետո դնել սառնարան:

Նյութը հրապարակման պատրաստեց Aseltika.ru

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս բաղադրատոմսը շատ պատահաբար գտա!Այժմ պատրաստում եմ «Նապոլեոն» միայն թավայի վրա!

ԴԻՏԵԼ

Don`t copy text!