Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Այս հրաշք փոքրիկը մեկ տարեկանում որբ դարձավ…

Մանկատան աշխատանքը թույլ նյարդերով մարդկանց համար չէ: Ես ինքս էլ զարմանում եմ, թե ինչպես հայտնվեցի այնտեղ: Արտասվում եմ յուրաքանչյուր նոր երեխայի համար, իսկ երեխա գրեթե ամեն օր են բերում: Ամուսինս վիճում է հետս, որ դուրս գամ աշխատանքից, բայց ես այլևս չեմ կարող առանց այդ երեխաների:

Ամեն պատմություն տարբերվում է մյուսից: Բայց այս մեկն իմ մեջ հատկապես էր տպավորվել:

Այդ երեկո մեզ զանգեցին հիվանդանոցից և ասացին, որ մեկ տարեկան տղայի են բերելու, նրա ծնողները հայտնվել են ավտովթարում և մահացել: Երեխան մտերիմ բարեկամ չունի, այդ պատճառով էլ գալիս է մեզ մոտ:

Երեխային բերեց ոստիկանը: Փոքրիկ Ալենի աչքերն այնքան խոշոր էին, լի էին վախով և մոլորությամբ: Ես տեսնում էի, որ նա ապրումների մեջ է: Բայց նա չէր արտասվում: Բոլորովին չէր արտասվում: Բայց ակնհայտ էր, որ մոտը շոկային վիճակ էր:

Ես նրան գրկեցի: Նրա սիրտն այնքան ուժեղ էր զարկում, թվում էր թե դա բոլորն են լսում:

-մի վախեցիր,-շշնջացի նրա ականջին: Նա նայեց ինձ, նրա աչքերից իսկույն թափանցիկ արցունքներ հոսեցին:

Բայց նա առաջվա պես չէր արտասվում, շուրթերը դողում էին, բայց նա լռում էր: Ինձ թվում էր, որ փոքրիկը չի հասկանում, թե ինչ է կատարվում և որտեղ են հայրիկն ու մայրիկը:

Ինքս էլ չգիտեմ ինչու, բայց այդ գիշեր տարա նրան քնելու իմ սենյակ: Ես նրան ուզում էի ինչ-որ կերպ հանգստացնել, հեքիաթ պատմել: Երեխան շուտ քնեց, բայց քնած ժամանակ նրա մատիկներն անընդհատ դողում էին, իսկ սիրտն առաջվա պես բարձր բաբախում:

Ես նրան փորձում էի ավելի շատ ուշադրություն դարձնել, հետն ավելի շատ էի խաղում, իսկ հետո…հետո ինձ ուղղակի հանեցին աշխատանքից: Ասացին, որ պիտանի չէմ այդ գործի համար: Պարզվում է, որ չի կարելի կապվել երեխաներին…

Բայց ես կրկին վերադարձա այնտեղ, բայց եկա որդուս հետևից: Այո, ես որդեգրեցի Ալենին: Ես չէի կարող նրան թողնել այդ սառցե աշխարհում:

Կարծում եմ դա ուղղակի նախատեսված էր ճակատագրով, որ այնտեղ պիտի որդուս գտնեմ…

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս հրաշք փոքրիկը մեկ տարեկանում որբ դարձավ…

ԴԻՏԵԼ

Don`t copy text!