Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Անհավանական համեղ կոլոլակներ՝ բեշամել սոուսով!

Այս ուտեստը շատ հագեցնող է,լիարժեք ճաշ կամ ընթրիք է և շատ յուրահատուկ մատուցում ունի:

Այն կարելի է պատրաստել տոնական սեղանի համար,հյուրերը ապշած կլինեն:

Բաղադրատոմս

  • 3 հատ կարտոֆիլ
  • 500գ. տավարի ֆարշ
  • 1 պճեղ սխտոր
  • մաղադանոս,պապրիկա
  • 150գ. մոցարելլա պանիր
  • աղ,պղպեղ

Սոուսի համար

  • 5ճ.գ. կարագ
  • 3ճ.գ. ալյուր
  • 800մլ կաթ
  • 2թ.գ. աղ
  • կես թ.գ. մշընկույզ

Պատրաստման եղանակ

  1. Պատրաստել սոուսը
  2. Վերցնել 2 կաթսա.1-ի մեջ լցնել կաթ,իկս մյուսի՝ կարագ:
  3. Միաժամանակ տաքացնել կաթը և հալեցնել կարագը:
  4. Կարագին ավելացնել ալյուր և անընդհատ խառնել,տապակել այն մինչև դառնա ոսկեգույն:
  5. Անընդհատ խառնելով՝ ալյուրով խառնուրդի մեջ լցնել կաթը:
  6. Այս խառնուրդը եռացնել և եփել 10 րոպե:
  7. Ավելացնել աղ և մշընկույզ:
  8. Խառնել և մի կողմ դնել:
  9. Մանրկտրատել կանաչին:
  10. տարայի մեջ լցնել ֆարշը,ավելացնել կանաչին,աղը,պղպեղը,սխտորը և պապրիկան:
  11. Խառնել,մաքրել կարտոֆիլը և խաշել այն:
  12. Մարքել և կտրատել բարա-բարակ:
  13. Վերցնել ֆորման,վրան քսել կարագ և մեջը դասավորել կարտոֆիլը:
  14. Ֆարշից պատրաստել կոլոլակներ,դնել կարտոֆիլի վրա:
  15. Այնուհետև վերցնել մնացած կարտոֆիլները և դասավորել կոլոլակների մեջտեղներում:
  16. Այս ամենի վրա լցնել պատրաստի սոուսը:
  17. Քերել պանիր և լցնել ուտեսի վրա:
  18. Դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և տաքացնել 15-20 րոպե:

Հանել ջեռոցից և մատուցել:

Նյութը հրապարակման պատրաստեց` Aseltika.ru

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անհավանական համեղ կոլոլակներ՝ բեշամել սոուսով!

ԴԻՏԵԼ

Don`t copy text!