Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Անչափ համեղ «Տնական» տորթ!!Անհնար է այն չսիրել

Բաղադրատոմս

  • 3 հատ ձու
  • 1 բաժակ շաքարավազ
  • 3ճ.գ. թթվասեր
  • 3ճ.գ. կակաոյի փոշի
  • 1 բաժակ ալյուր

1-ին կրեմ

  • 1 բաժակ սպիտակաձավար
  • 3/4 բաժակ շաքարավազ
  • 250գ. կարագ
  • 3 բաժակ կաթ

2-րդ կրեմ

  • 1 տուփ պեչենի(կրեկեր)
  • 0,5լ. եփած խտացրած կաթ
  • 200գ. տապակած գետնանուշ

Գլազուր

200գ. մուգ շոկոլադ՝ մեծ քանակությամբ կակաո պարունակող:

Պատրաստման եղանակ

Խմորի համար առանձնացնել դեղնուցն ու սպիտակուցը,հարել սպիտակուցը շաքարավազով՝ կամաց-կամաց ավելացնելով դեղնուցները:

Խառնել կակաոն թթվասերով,ավելացնել հարած ձվերին,ավելացնել ալյուր և փխրեցուցիչ:Լավ խառնել,կիսել ստացվածը:Լցնել խմորը ֆորմաների մեջ և եփել ջեռոցում 180 աստիճանի տակ 30 րոպե:

Առաջին կրեմի համար պատրաստել սպիտակաձավարով և կաթով ապուր,ավելացնել շաքարավազ,հովացնել և ավելացնել կարագ:

2-րդ կրեմի համար մանրացնել պեչենիները,խառնել եփած խտացրած կաթով և գետնանուշով:

Դնել առաջին խմորի շերտը,վրան քսել 1-ին կրեմի կեսը,այնուհետև քսել 2-րդ կրեմը,հետո մնացած 1-ին կրեմը և վրան դնել 2-րդ խմորի շերտը:Հալեցնել շոկոլադը և լցնել տորթի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց` Haytimes.info

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անչափ համեղ «Տնական» տորթ!!Անհնար է այն չսիրել

ԴԻՏԵԼ

Don`t copy text!