Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Ես առաջ չգիտեի չեբուրեկների խրթխրթան խմորի պատրաստման գաղտնիքը!Այժմ միայն այսպես եմ պատրաստում!

Ողջ ընտանիքս պաշտում էիմ պատրաստած խրթխրթան չեբուրեկները:

Ես գիտեմ,որ շատ տնային տնտեսուհիներ կարողանում են պատրաստել դրանք,սակայն տարբեր մարդկանց մոտ,տարբեր չեբուրեկներ են ստացվում:

Չեբուրեկների գլխավոր գաղտնիքը խմորի պատրաստման մեջ է:

Հենց այդ գաղտնիքի մասին էլ մենք կխոսենք:

Բաղադրատոմս

Խմոր

  • 3,5 բաժակ ալյուր
  • 1 հատ ձու
  • 1 բաժակ ջուր
  • 0,5թ.գ. աղ
  • 2ճ.գ. արևածաղկի ձեթ
  • 2ճ.գ. օղի

Միջուկ

  • 600գ. ֆարշ(տավարի,խոզի)
  • 600գ. սոխ
  • աղ,պղպեղ
  • 50գ. կարագ

Պատրաստման եղանակ

Եռացնել ջուրը,ավելացնել աղ,արևածաղկի ձեթ և մեկ բաժակ ալյուր:Այս ամենն անել արագ խառնելով,որպեսզի գնդիկներ չառաջանան:

Երբ ստացված զանգվածը հովանա,ավելացնել ձու,օղի,ալյուր:Ալյուրը պետք է պարտադիր մաղել:

Ծածկել խմորը խոնավ կտորով և թողնել40-50 րոպե:

Այդ ընթացքում պատրաստել միջուկը:Ֆարշին ավելացնել աղ,պղպեղ և քերած սոխ,խառնել:

Եթե տնական ֆարշ է,ապա մի փոքր ջուր ավելացնել,որպեսզի այն հյութալի լինի:

Բացել խմորը,տարայով կլորներ կտրել,մի կողմում դնել ֆարշը և կարագի կտոր,մյուս կողմով փակել,ծայրերն ամրացնել:

Անպայման տապակել չեբուրեկները մարմանդ կրակի վրա, ձեթի մեջ, 2 կողմերից:

Անուշահամ բույրը կատարածվի ողջ տնով:

Նյութը հրապարակման պատրաստեց` Aseltika.ru

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ես առաջ չգիտեի չեբուրեկների խրթխրթան խմորի պատրաստման գաղտնիքը!Այժմ միայն այսպես եմ պատրաստում!

ԴԻՏԵԼ

Don`t copy text!