Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Կաթնաշոռով պատրաստված նրբագույն քաղցրավենիք!

Կաթնաշոռով այս քաղցրավենիքը շատ համեղ է և շատ հեշտ է պատրաստվում։

Ոչինչ պետք չէ պատրաստել,ուղղակի խառնեք բաղադրիչները,դրեք սառնարան,և այն պատրաստ է։

Բաղադրատոմս

  • 200մլ. կաթ
  • 130գ. կարագ
  • 250գ. կաթնաշոռ
  • 70գ. շաքարավազ
  • մեկ տուփ վանիլին
  • 10գ. ժելատին+5ճ.գ. ջուր
  • 150գ. ելակ
  • 100գ. բանան
  • զարդարելու համար շոկոլադ

Պատրաստման եղանակ

Բլենդերի մեջ լցնել կաթ,ավելացնել կարագի փափուկ կտորներ։հարել 5֊7 րոպե,մինչև ստացվի էմուլսիա։Լցնել ստացվածը պլաստիկ տարայի մեջ և դնել սառցարան 20 րոպեով։

Ժելատինը լցնել մեկ այլ տարայի մեջ և վրան ջուր ավելացնել,թողնել այնքան,որքան նշված է տուփի վրա։

Մեկ այլ տարայի մեջ լցնել կաթնաշոռ,շաքարավազ և վանիլին,խառնել բլենդերով,թողնել որոշ ժամանակ,որ ներծծվեն։

Թարմ ելակը մանր կտրատել,բանանը թողնել հետո,որպեսզի չսևանա։

Կաթնաշոռով խառնուրդը կրկին խառնել,ավեծացնել ժելատին,խառնել։

Հանում ենք սառցարանից պատրաստած սլիվկին,հարում ենք՝ թույլից արագ։Պետք է ստացվի խիտ զանգված։

Սլիվկիի մեջ 2 մոտեցմամբ ավելացնել կաթնաշոռով խառնուրդը,հարել։

Ավելացնել ելակը և բանանը,գդալով խառնել։

Տարայի վրա դնել ֆորմա,տակը դնել թուղթ։Լցնել ստացվածը այդ ֆորմայի մեջ,դնել սառնարան 2֊3 ժամով։Կարելի է զարդարել ելակներով և շոկոլադով։

Նյութը հրապարակման պատրաստեց` Aseltika.ru

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կաթնաշոռով պատրաստված նրբագույն քաղցրավենիք!

ԴԻՏԵԼ

Don`t copy text!