Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Կինը ստիպված եղավ վաճառել 33 տարի առաջ 13 դոլարով գնած մատանին. երբ իմացավ դրա իրական արժեքը, քիչ մնաց՝ ուշաթափվեր

Բրիտանական բարեգործական կազմակերպության աշխատակցուհի Դեբրա Գոդարդը մորն օգնելու նպատակով որոշել է վաճառել հասարակ մատանին և անսպասելիորեն հարստացել է:

Դեբրան մատանին գնել էր 33 տարի առաջ 13 դոլարով: Կինը մտածել է, որ դրա վրայի քարը սովորական ապակի է, և այդ ամբողջ ընթացքում մատանին պահել է տուփի մեջ:

Որոշ ժամանակ առաջ Դեբրայի մայրը խարդախության զոհ է դարձել՝ զրկվելով խնայողություններից, ինչը ստիպել է կնոջը թանկարժեք զարդերի մասնագետի մոտ գնալ՝ ճշտելու մատանու արժեքը: Պարզվել է, որ մատանու քարը 26 կարատանոց և տասնյակ հազարավոր դոլարներ արժողությամբ իսկական ադամանդ է:

«Երբ մասնագետը տեսավ մատանին, քիչ մնաց՝ ուշաթափվեր: Նա ասաց, որ դա ադամանդ է: Ես ամբողջ գիշեր նստել ու նայում էի մատանուն՝ չիմանալով, թե ինչպես վարվեմ դրա հետ»,- ասել է բրիտանուհին:

Դեբրան դիմել է Sotheby՛s աճուրդի տանը, որտեղ քարը մոտ 960 հազար դոլար են գնահատել: Աճուրդային վճարներից հետո կնոջն ավելի քան 600 հազար դոլար է մնացել:

Հիսունհինգամյա կինը քարը պարգև է համարել իր ընտանիքի կրած կորստի դիմաց: Երջանիկ դեպքից հետո նա անգամ սեփական ընկերություն է հիմնել և իր հաջողության մասին գիրք հրատարակել:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կինը ստիպված եղավ վաճառել 33 տարի առաջ 13 դոլարով գնած մատանին. երբ իմացավ դրա իրական արժեքը, քիչ մնաց՝ ուշաթափվեր

ԴԻՏԵԼ

Don`t copy text!