Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Նախանձը բոլոր չարքիների մայրն է, և նախանձը երբեք չի կարող «բարի» լինել

Նախանձի գլխավոր նշանը շատ ակնհայտ է, սակայն մոլորեցնող է: Երբեմն մենք սկսում ենք ընկեր , բարեկամ համարել նրան, ով մեզ խղճում է, երբ մեզ հետ վատ բան է տեղի ունենում: Մինչդեռ մինչ այդ նա մեզ խիստ քննադատում էր և ոչ լավագույն մղումներից ելնելով, վիրավորում էր կտրուկ խոսքերով, նույնիսկ ծաղրում էր, մեր հաջողություններով չէր ուրախանում և ահա, երբ մեզ հետ ինչ որ վատ բան է պատահում, նա փոխում է վերաբերմունքը մեր նկատմամբ:

Մենք մտածում ենք, որ փաստորեն մենք նրա հարցում սխալվել ենք, որ նա մեզ հետ ախ ու վախ է անում, խորհուրդներ է տալիս օգնւթյուն է առաջարկում, հետաքրքրվում է, օրինակ, ինչու ամուսինը լքեց, ինչու տնօրենը մեզ աշխատանքից հեռացրեց, ինչու ստիպված վաճառեցինք բնակարանը և այլն, իսկ մենք մտածում էինք, որ նա մեզ նախանձում էր:

Եվ ճիշտ էինք կասկածում, որովհետև, նա իրեն լավ է զգում, երբ մեզ հետ ինչ որ վատ բան է եղել, նա վայելում է մեր այդ վիճակը: Երբ մեզ մոտ ամեն ինչ լավ է, նա նախանձում է և դրա հետևանքով ֆիզիկական ցավ է զգում, և պատկերացնում եք նրա ցավը ինչպես է մեղմանում, երբ մեզ մոտ ինչ որ բան այն չէ, լուրջ խնիրներ ունենք: Եվ եթե մի փոքր ուշադիր լինենք, նրա աչքերում կնկատենք թաքնված գոհունակություն, վարպետորեն քողակված ժպիտ, և նա այնքան գոհ է, որ դժվարանում է լավ քողարկել իր բավարարված վիճակը: Եվ երբ մեր խնդիրը լուծվում է, դժվար ժամանակներն անցնում են, ամեն ինչ ընկնում է հունի մեջ նա նորից սկսում բամբասել մեր մեջքի ետևում, կրկին փորձում է մեզ արժեզրկել, սկսում է մեզ խիստ քննադատել, նվաստացնել:

Ահա թե որն է նախանձի գլխավոր նշանը, սակայն դժվարին իրավիճակում մենք կորցնում ենք զգոնությունը և դիտողականությունը, քանի որ կենտրոնանում ենք մեր վիճակի վրա, և նախանձն ու ատելությունը ընկալում ենք որպես կարեկցանք:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նախանձը բոլոր չարքիների մայրն է, և նախանձը երբեք չի կարող «բարի» լինել

ԴԻՏԵԼ

Don`t copy text!