Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Ներաճած եղունգն այլևս չի անհանգստացնի ձեզ, եթե այն բուժեք այս պարզ ժողովրդական միջոցի օգնությամբ

Ներաճած եղունգի խնդրի հետ առնչվում են շատերը: Այդ խնդիրը այսօր լուծվում է վիրահատական եղանակով: Սակայն այդ խնդրից կարելի է ազատվել նաև -ժողովրդական միջոցների օգնությամբ և բավականին արդյունավետ: Շատերն են այդ միջոցների օգնությամբ ազատվել այդ խնդրից: Եթե քայլելիս թեթևակի անհարմարություն եք զգում, ցավոտ զգաղոցություններ կան, անմիջապես պետք է միջոցներ ձեռնարկել:

Ներաճած եղունգի հիվանությունն անվանում են օնիխոկրիպտոզ և այն չբուժելու արդյունքում կարող եք զրկվել եղունգից:

Նախ, պետք է ոտքերը լվանալ առավոտյան և երեկոյան և օգտագործել տնտեսական օճառ, պետք է հրաժարվել նեղ կոշիկ կրելու մտքից, և ընդհանրապես, պետք չէ կրել անհարմար կոշիկ:

Ներաճած եղունգի դեպքում օգտակար է սոդայով լուծույթը

Եռացնել 3 լիտր ջուր և ավելացնել 1,5 ճաշի գդալ սոդա: Թեթևակի սառեցնել և ոտքը թողնել այդ լուծույթի մեջ կես ժամ: Այնուհետև ատամի չոփիկի օգնությամբ զգուշորեն բարձրացնել ներաճած եղունգի եզրը և դնել փոքրիկ բամբակ, ամրացնել կպչուն ժապավենով և թողնել ողջ գիշեր, կրկնել մինչև եղունգը երկարի:

Աղային լուծույթ

Այսպիսի լուծույթը օգնում է, երբ ներաճած եղունգի հարակից հատվածը բորբոքվել է: 1 լիտր տաք ջրում լուծել 2 ճաշի գդալ աղ, ոտքերը թողնել այդ լուծույթի մեջ կես ժամ, և հեշտ կլինի ներաճած եղունգը բուժել:

Չիչխանի յուղ և եզան լեզու

Եթե ներաճած եղունգի հարակից մաշկը կարմրել է, դա նշանակում է, որ սկսվել է բորբոքային գործընթաց: Նախ պետք է կալիումի պերմանգանատով վաննա դնել. այնուհետև բոևբոքված հատվածի վրա կաթեցնել չիչխանի յուղ, վրան դնել եզան լեզվի տերև և կապել բինտով: Թողնել ողջ գիշեր, առավոտյան եղունգը փափկած կլինի, եզրը բարձրացնել և տակը փոքրիկ բամբակ դնել:

Կալենդուլա, երիցուկ, յոդ

50 գ երիցուկի և 50 գ կալենդուլայի վրա լցնել մեկ լիտր եռացրած ջուր, թրմել 2 ժամ, այնուհետև քամել և ավելացնել ևս մեկ լիտր տաք ջուր: Ոտքերը թողնել այդ ջրի մեջ կես ժամ, այնուհետև եղունգի ծայրը զգուշորեն բարձրացնել և տակը դնել յոդով բամբակ: Յոդը թեթևակի կարող է տաքացնել, սակայն ցավը շուտով կանցնի:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ներաճած եղունգն այլևս չի անհանգստացնի ձեզ, եթե այն բուժեք այս պարզ ժողովրդական միջոցի օգնությամբ

ԴԻՏԵԼ

Don`t copy text!