Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Վեցամյա աուտիկ աղջիկը հեքիաթային նկարներ է ստեղծում, որոնք ապշեցնում են արվեստագետներին

Այրիս Գրեյս Հալմշոուն՝ անգլիական Լեսթերշիր կոմսությունից, ում պատմությունը այսօր ներկայացնում է EnterTrain-ը, վեց տարեկանում արդեն հայտնի նկարչուհի է։ Արվեստասեր հասարակությանը նա սկսել է զարմացնել արդեն երեք տարեկանից։ Նկարել Այրիսին ոչ ոք չի սովորեցրել, իսկ խոսել, լողալ և ժպալ սովորեցրել է Ֆուլա կատուն։

Այրիսը դեռ երեք տարեկան չկար, երբ բժիշկները նրա մոտ աուտիզմ ախտորոշեցին։ Բժիշկների խոսքերով՝ նա երբեք չէր կարողանալու խոսել կամ որևէ կերպ շփվել մարդկանց հետ։

Իրավիճակն իրոք շատ ծանր էր. Այրիսը բացի մորից ոչ ոքի մոտ չէր թողնում։ Հայրը ստիպված եղավ գնալ տնից և հեռավորության վրա մասնակցել աղջկա կյանքին։

«Աղջիկս չէր նայում ոչ ոքի աչքերին, չէր խաղում խաղալիքներով, քնում էր, որտեղ պատահեր, բացի իր մահճակալից, սարսափում էր ջրից և հրաժարվում էր լվացվել, իսկ երբեմն նաև՝ հագնվել»,– պատմում է Այրիսի մայրը՝ Արաբելան։

Ինչ որ բան փոխելու ցանկացած փորձ անհաջողության էր մատնվում. հիպոթերապիա, խաղային թերապիա, պարապմունքներ հատուկ երեխաների խմբում… Բայց մի անգամ աղջկա հետ զբաղվելիս Արաբելան մարդուկ նկարեց։ Այրիսին դա շատ դուր եկավ։ Նա ինքն էլ փորձեց և մեծ ոգևորություն ապրեց։ Մայրն էլ երջանիկ էր նրանից, որ ինչ որ մի բան վերջապես ուրախացրել էր դստերը։ Հենց հաջորդ օրը նա տնային ստուդիա կազմակերպեց. ներկեր գնեց, սեղանին փռեց թուղթը։ Այրիսը հաճույքով նստեց, վրձինը թաթախեց երկնագույնի մեջ և թուղթը ծածկեց հետաքրքիր գծերով ու կաթիլներով։ Երբ նկարը չորացավ, Արաբելան առաջարկեց վերադառնալ դրան մանուշակագույնով։ Աղջիկը համաձայնեց, միայն թե ընտրեց դեղինը։ Հետո սպիտակ ավելացրեց։ Արդյունքում իմպրեսիոնիստական կախարդական բնապատկեր ստացվեց։ Մայրն այս նկարը «Համբերություն» վերնագրեց։

Մայրը նկարը հրապարակում է համացանցում, իսկ մի քանի օր անց նրա հետևորդներից մեկը խնդրում է վաճառել իրեն նկարը։ Պարզվում է, որ նկարը գեղեցիկ էր ոչ միայն մոր աչքին։ «Այդ ժամանակ մենք հասկացանք, որ նա իրականում տաղանդավոր է և իր տարիքի համար անհավանական կենտրոնացում ունի. նա կարող էր անշարժ նստել և երկու ժամ նկարել»,– պատմում է աղջկա մայրը։

Նա շարունակում է նկարները հրապարակել սոցցանցերում, իսկ մի որոշ ժամանակ անց նրան է զանգահարում իր համակուրսեցին, որը արթ–բիզնեսով էր զբաղվում։ Նա ասում է, որ Լոնդոնում սկսնակ նկարիչների ցուցահանդես է կազմակերպում և կցանկանար Այրիսի նկարներից նույնպես ներկայացնել։

Ցուցահանդեսում Այրիսի նկարները ֆուրոր են առաջացնում։ Ցուցադրությունից հետո բարեգործական աճուրդ է կազմակերպվում, որտեղ «Համբերության» ֆոտոպատճենը վաճառվում է 830 ֆունտով։

Հիմա աղջկա նկարների բնօրինակները Արաբելան չի վաճառում, պահում է ցուցահանդեսների համար, սակայն ժամանակ առ ժամանակ դրանք հայտնվում են մասնավոր հավաքածուներում։ Նկարներից մեկն, օրինակ, Անջելինա Ջոլին է գնել։

Միսս Այրիս Գրեյս Հոլմշոուի աշխատանքների օրիգինալները 1500 ֆունտ արժեն, տպվածները՝ 200-300, իսկ բացիկների հավաքածուները՝ 40-50 ֆունտ սթերլինգ։

Երկրորդ հրաշքը տեղի ունեցավ, երբ Արաբելայի և Այրիսի տուն մուտք գործեց Ֆուլա կատուն։

«Նրանք հանդիպեցին ինչպես հին ընկերներ,– հիշում է Արաբելան։ Այնպիսի զգացողություն էր, կարծես կատուն ու աղջիկս իրար վաղուց գիտեին։ Կատուն ոչ մի քայլ չէր հեռանում աղջկանիցս, իսկ գիշերը քնում էր նրա բարձի վրա»։

Հենց կատուն էլ ազատել է աղջկան ջրի նկատմամբ վախից։ Մի անգամ Արաբելան լցնում է լոգարանը ջրով և սպասում հերթական հիստերիային, արցունքներին և աղաղակներին։ Սակայն Այրիսի փոխարեն ջրի մեջ է մտնում կատուն՝ կարծես աղջկան հրավիրելով լողանալ իր հետ։ Սա Այրիսի կյանքում առաջին հանգիստ շփումն էր ջրի հետ։

Առաջին խոսքերը Այրիսը նույնպես ասել է Ֆուլային. «Կատու, նստիր»։ Սենյակում գտնվողները քարացել էին, դա իսկական հրաշք էր։ Եվ չնայած որ իր առաջին բառերն աղջիկը արտաբերեց հինգ տարեկանում, մասնագետների կանխատեսումներով դա երբեք տեղի չէր ունենալու։

Այս պատմությունը ոչ թե համբերության և դժվարությունները հերոսաբար հաղթահարելու մասին է, այլ սիրո և երջանկության։

«Ես երջանիկ եմ, որ Այրիսը նայում է աչքերիս, ժպտում և ծիծաղում է։ Ես երջանիկ եմ, երբ մաքրում եմ ներկերով կեղտոտված տունը նրա հերթական գլուխգործոցը ստեղծելուց հետո։ Երջանիկ եմ ես, որովհետև այդպիսով նա հետազոտում է շրջապատող աշխարհը և չի փակվում իր ներսում։ Երջանիկ եմ, որովհետև Ֆուլա կատվի հետ մենք կարողացանք գտնել փակ դռան բանալին, որի միջոցով աղջիկս դուրս է գալիս փակ տարածքից»։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վեցամյա աուտիկ աղջիկը հեքիաթային նկարներ է ստեղծում, որոնք ապշեցնում են արվեստագետներին

ԴԻՏԵԼ

Don`t copy text!