Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Տորթ «5 գդալ». արագ, համեղ, տնտեսող, սա կդառնա ձեր սիրելի բաղադրատոմսերից մեկը

Այս տորթի բաղադրատոմսը հիշվում է առաջին իսկ անգամից: Կարող եք վստահ պատրաստել առանց մտավախություն ունենալու, որ լավ չստացվի: Առաջին իսկ անգամից հիանալի է ստացվում: Կարելի է նաև ռուլետ պատրաստել:

Ալյուր 5 գդալ

Շաքարավազ 5 գդալ

Չոր կաթ (սերուցք) 5 ճաշի գդալ

1/3 թեյի գդալ սոդա (անպայման մարել սոդայով) կամ 1 թեյի գդալ փխրեցուցիչ

2 ձու

Պատրաստման եղանակը

Ձվերը հարել, ավելացնել շաքարավազը, չոր կաթը, քացախով մարած սոդան, ալյուրը:

Տապակը յուղապատել և լցնել խմորը:
Եփել 180 աստիճանի տակ 10-25 րոպե, կախված տապակի չափից: Եթե թխվում է մեծ տապակի վրա, ապա բավարար կլինի 7 րոպեն:

Կարելի է վրան կրեմ քսել, զարդարել շոկոլադի քերուկով, կոկոսի քերուկով, կարելի է վրան ջեմ քսել:

Խորի մեջ կարելի է ավելացնել կակաչի սերմ, կակաո, ընկույզ, չամիչ:

Ռուլետ պատրաստելու համար, վրան կրեմ կամ ջեմ քսել տաք վիճակում և փաթաթել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տորթ «5 գդալ». արագ, համեղ, տնտեսող, սա կդառնա ձեր սիրելի բաղադրատոմսերից մեկը

ԴԻՏԵԼ

Don`t copy text!