Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

«3 րոպեների կանոնը», որը պետք է պահպանեն բոլոր ծնողները. բացատրում է հոգեբանը

Բառացիորեն հաշված րոպեների ընթացքում մեր կյանքում շատ բան կարող է փոխվել։

Այս մասին է հենց խոսում ուկրաինացի հոգեբան Նատալյա Սիրոտիչը, որի դիտարկումներն էլ այսօր ներկայացնում է EnterTrain-ը։

Երեխաները միշտ անհապաղ ուշադրություն են պահանջում իրենց նկատմամբ

Պարզվում է, այդպիսի մի կարևոր կանոն կա. «երեք րոպեների կանոնը»։

Երբ ծնողները ընտանիքում սկսում են հետևել այդ կանոնին, նկատում են, որ շատ բան սկսում է փոխվել դեպի լավը։

«Առաջին երեք րոպեների կանոնը» կայանում է նրանում, որպեսզի միշտ երեխային այնպիսի մեծ ուրախությամբ դիմավորեք, կարծես թե ձեր ընկերոջն եք հանդիպում, որին չեք տեսել տարիներ շարունակ։ Եվ կարևոր չէ, խանութից եք վերադարձել, թե աշխատանքից եք տուն եկել։

Սովորաբար այն ամենը, ինչով ուզում է կիսվել ձեր երեխան, նա «արտաբերում է» հանդիպման առաջին երեք րոպեների ընթացքում, հենց դրա համար էլ կարևոր է այդ րոպեները բաց չթողնելը։
Դուք անմիջապես կնկատեք այն ծնողներին, որոնք ինտուիտիվ պահպանում են այս կանոնը։ Օրինակ, երեխային դպրոցից վերցնելով նրանք միշտ կքանստում են երեխաների աչքերի բարձրությանը հավասար, գրկում են հանդիպելիս և ասում են, որ շատ էին կարոտել, այն դեպքում, երբ ծնողների մի հոծ զանգված էլ պարզապես բռնում է երեխայի ձեռքից, ասում ՝ «գնացինք»՝ շարունակելով խոսել հեռախոսով։

Աշխատանքից տուն գալով անմիջապես ուշադրություն դարձրեք երեխային։ Խոսեք նրա հետ մի քանի րոպե, հետո նոր միայն գնացեք ընթրելու և նորությունները նայելու։

Կարևոր է ոչ թե ժամանակի տևողությունը, այլ զգայական մտերմությունը։

Երբեմն մի քանի րոպե անկեղծ զրույցը փոքրիկի համար շատ ավելին արժե, քան նրա հետ անցկացրած ամբողջ օրը։

Երեխաների և ծնողների համար «միասին անցկացրած ժամանակը» տարբեր նշանակություններ ունի։

Մեծերի համար բավական է, որ երեխան կողքին լինի, երբ իրենք ինչ որ բանով զբաղված են տանը, կամ խանութ են գնում։ Այ իսկ երեխայի համար «միասին» հասկացությունը իրար աչքերի մեջ նայելն է, երբ ծնողը կողքին նստած է, երբ հեռախոսը կողքի է դրած և միայն երեխայի հետ է շփվում ու մտածում։

Երեխան երբեք չի վստահի ծնողին, երբ զգա, որ իր հետ շփվելու ընթացքում ծնողը ինչ որ ավելի կարևոր բանի մասին է մտածում։

Ժամանակն այնքան արագ է թռչում, չեք հասցնի ուշքի գալ և ձեր երեխաները կմեծանան, այնպես որ ժամանակ մի վատնեք և սկսեք կառուցել ձեր ջերմ ու վստահությամբ լի հարաբերությունները երեխաների հետ հենց հիմա։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«3 րոպեների կանոնը», որը պետք է պահպանեն բոլոր ծնողները. բացատրում է հոգեբանը

ԴԻՏԵԼ

Don`t copy text!